Ի՞նչ ընդհանրություն կարող է լինել աներձագի եւ ձյան միջեւ: Պարզվում է, որ կարող է. առաջին ձյունն այս տարի բերեց ոչ այնքան ուրախություն, որքան դժվարություններ՝ վտանգավոր փողոցների եւ մայթերի տեսքով: Եւ սա՝ շնորհիվ Երեւանի քաղաքապետարանի անգործության. փողոցները եւ մայթերը՝ ձնից եւ սառույցից մաքրելու ուղղությամբ աշխատանքներ չեն արվում, հետիոտները տեղաշարժվում են դժվարությամբ, բազմաթիվ վարորդներ վախենում են մեքենաներով դուրս գալ, քաղաքի տարբեր հատվածներում եղել են խցանումներ, փողոցները դարձել են գրեթե անանցանելի: Իսկ քաղաքապետարանը կարծես մոռանում է, որ միայն դալաններ նկարազարդելով՝ իր ֆունկցիան չի սահմանափակվում: Փոխարենը աներձագատիրական հասարակարգի ջատագով Տարոն Մարգարյանը եւ իր աշխատակիցները չեն զլանում պարբերաբար «Ֆեյսբուք»-ում հանդես գալ գեղագիտական բարձրագույն չափանիշներին համապատասխանող՝ քաղաքապետի եւ քաղաքապետարանի հրաշագործությունների մասին պատմող հայտարարություններով: Իսկ ո՞ւր մնացին հրաշագործությունները: Թե՞ Տ. Մարգարյանն իր ռեսուրսներն արդեն սպառել է աներձագային ընտրությունների ժամանակ:
ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՁՅԱՆ ԵՎ ԱՆԵՐՁԱԳԻ ՄԻՋԵՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ