Վլ. Գասպարյանը շնորհակալություն է հայտնել ոստիկաններին` Բաղրամյանի նստացույցի ժամանակ դրսևորած պրոֆեսիոնալիզմի համար (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 17-ին ոստիկանությունում տեղի ունեցավ կոլեգիայի նիստ, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Նիստին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
Ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2015 թ. առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:

17.07.15kollegia_03

17.07.15kollegia_12

Դրական գնահատելով հաշվետու շրջանում ոստիկանության գործունեության արդյունքները, օպերատիվ աշխատանքը, ծառայողների պատրաստականությունը՝ Վլադիմիր Գասպարյանը իրականացվող բարեփոխումների շրջանակում կարևորեց նաև կադրային քաղաքականությունը:

17.07.15kollegia_04

17.07.15kollegia_13

Ոստիկանության պետն անդրադարձավ տարածքային ստորաբաժանումների աշխատանքին, հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման խնդիրներին:

17.07.15kollegia_06

Վլադիմիր Գասպարյանը կրկին ընդգծեց օրենքի գերակայության և օրենքի առաջ բոլորի հավասարության գիտակցության ամրագրման անհրաժեշտությունը:
Ոստիկանության անձնակազմին շնորհակալություն հայտնելով Բաղրամյան պողոտայի նստացույցի ժամանակ դրսևորած պրոֆեսիոնալիզմի, բարձր պատրաստականության և ճշգրիտ գործողությունների համար՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ այս օրերին մշակված և փորձություն անցած մարտավարությունը պետք է օրինակելի և կիրարկելի լինի ոստիկանության ստորաբաժանումների հետագա ծառայության ընթացքում:

17.07.15kollegia_08

Հաշվետու զեկույցին հաջորդած քննարկումից հետո կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ տրվեցին մարզային և տարածքային ստորաբաժանումների ու ծառայությունների պետերին:

17.07.15kollegia_10

17.07.15kollegia_11

17.07.15kollegia_14

17.07.15kollegia_15

17.07.15kollegia_17




Լրահոս