Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով Պերմյակովը միակ կասկածյալը չէ. KP

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» կայքի հատուկ լրագրող Նիկոլայ Վարսեգովը ժամանել է Գյումրի՝ ուսումնասիրելու 2015թ. հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքում տեղի ունեցած տարօրինակ սպանությունը։

Լրագրողը Գյումրիում զրուցել է ռուս բարձրաստիճան պաշտոնյայի հետ, ում անունը հրատարակչությունը չի հայտնում: Տեղեկացվում է, որ հստակ հայտնի է, որ այդ գիշեր Պերմյակովը լքել է ռազմաբազան: Ենթադրաբար, ինքնաձիգը ձեռքին ոտքով քաղաքով անցել է 4 կմ, ներխուժել Ավետիսյանների տուն, սպանություն կատարել, հագել Արմենի քաղաքացիական հագուստն ու առավոտյան ժամը 6-ից հետո դեպի Թուրքիայի սահման գնացել՝ մոտ 20 կմ: Ցերեկն ինչ-որ մի տեղ թաքնվել է, իսկ կեսգիշերին Երազգավորսում փորձել է հատել սահմանը, որտեղ էլ նրան բռնել են ռուս սահմանապահները: Իսկ սահմանապահներն արդեն գիտեին ընտանիքի դաժան սպանության մասին ու միանգամից սկսել են նրան հարցաքննել:

976014

«Առաջինն ինչ նա ասել է սահմանապահներին, որ ոչ ոքի չի սպանել և, որ նրան երկու «պեպսի-կոլա» ու 2 շաուրմա են տվել»,- ասել է անանուն ռուս բարձրաստիճան զինվորականը՝ հավելելով, որ Պերմյակովի հենց այդ ցուցմունքները, չգիտես ինչու, չկան հարցաքննության արձանագրություններում:

976020

Պերմյակովը սպանության պահին Գյումրիում ընդամենը մեկ ամսից մի քիչ ավել էր ծառայել: Եվ եթե հավատանք նրա ղեկավարությանը, քաղաքում երբեք չի եղել ու տեղանքին ծանոթ չի եղել: Պերմյակովին Ավետիսյանների հետ ոչինչ չէր կարող կապել: Նրա փախուստի վայրը՝ Գյումրիի հյուսիս-արևմտյան ծայրամասն է՝ 102-րդ ռազմաբազայի ռազմական պահեստները: Այդտեղից երևում է Թուրքիայի հետ սահմանը, որը 6 կմ արևմուտք է: Իսկ Ավետիսյանների տունը գտնվում է Մյասնիկյան փողոցի վրա՝ սահմանից ամբողջությամբ հակառակ ուղղությամբ: Եվ միայն ճանապարհը լավ իմանալու դեպքում ամենակարճ ճանապարհը քաղաքի միջով 4 կմ է:

976023

Լրագրողը հարցադրում է, թե կարո՞ղ էր արդյոք մեկն ինքնաձիգով Գյումրիով անցնել 4 կմ ու չգրավելով հերթապահ ոստիկանների, տաքսիստների ու անցորդների ուշադրությունը: Եվ նշում, որ նա դիտմամբ գիշերը ժամը 2-ին դուրս է եկել Գյումրիի փողոցներ. շատ տաքսիստներ արգելակել են հարցնելով, թե ուր կարող են տանել: Ոստիկաններ ևս եղել են:

976021

Սպանությունից հետո հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Պերմյակովը փախուստի է դիմել առավոտյան ժամը 4-ին, սակայն Պերմյակովը պետք է, որ շատ ավելի վաղ լքած լիներ ռազմաբազան, քանի որ ժամը 3-ին պետք է նրան փոխարինեին, և նա հանձնած կլիներ զենքը:

976018

Գյումրիի Քննչական կոմիտեի ավագ սպաները ռուս լրագրողին պատմել են, որ իրենք այդ գործով չեն զբաղվում։

976017

«Սակայն եթե ցանկանում եք մեր կարծիքն իմանալ, ապա մենք կարծում ենք, որ Պերմյակովը մենակ չի գործել։ Ավելին, մենք ձեզ չենք կարող ասել, չգիտենք էլ գործի ամբողջ էությունը»,- նշել են գյումրեցի քննիչները։

976016

976015

976025

976022




Լրահոս