Նորմալ հարաբերություններ ունեմ Ռոնալդուի հետ. Բենիտես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հերքել է այն լուրերը, թե ինքը լարված հարաբերություններ ունի թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Նրանց լարված հարաբերությունների մասին գրել են մի քանի իսպանական լրատվամիջոցներ, որոնք նշում էին, որ վերջին մարզման ժամանակ Ռոնալդուն գոհ չի եղել մարզչից և նրա հասցեին նաև պորտուգալերեն վիրավորական խոսք է ուղղել:

«Ռոնալդուի հետ աշխատանքը թույլ է տալիս հասկանալ, թե որքան ուժեղ է նա և որքան է ցանկանում հաղթել: Ես ցանկանում եմ, որ բոլորի մոտ էլ հաղթելու այդպիսի ուժեղ ցանկություն լինի: Նրա հետ այնպիսի հարաբերություններ ունեմ ինչպես բոլորի: Կան մարդիկ, որոնք հակառակն են փորձում համոզել, բայց ես կարող եմ բոլորին վստահեցնել, որ իմ և Ռոնալդուի հարաբերությունները միանգամայն նորմալ են», – Բենիտեսի խոսքերն է մեջբերում AS-ը:




Լրահոս