Սուրիկ Խաչատրյանի որդուն կալանավորելու միջնորդության քննարկումը հետաձգվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել է Armlur.am-ը, այսօր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Հարություն Զաքարյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով:

Նախաքննական մարմինը Տիգրան Խաչատրյանին կալանավորելու մասին միջնորդությամբ դիմել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքներ ընդհանուր իրավասության դատարան: Միջնորդության քննարկումը սակայն հետաձգվել է:

Նշենք, որ մարզպետի որդու ձերբակալման 72 ժամը լրանում է վաղը:




Լրահոս