Օմբուդսմենի տեղակալը հանդիպել է Տիգրան Առաքելյանի հետ. նա համաձայն չէ առաջադրված մեղադրանքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Օմբուդսմենի տեղակալ Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱԱԾ մեկուսարանում գտնվող Տիգրան Առաքելյանին եւ առանձնազրույց ունեցել վերջինիս հետ:

Տիգրան Առաքելյանը հայտնել է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքին եւ ներկայացրել է դիմում՝ խնդրելով Օմբուդսմենի աջակցությունն իր իրավունքների պաշտպանության հարցում: Տիգրան Առաքելյանն առանձնազրույցի ընթացքում ասել է, որ որևէ բողոք չունի մեկուսարանում պահման պայմաններից, իր նկատմամբ որևէ բռնության չի գործադրվել, ունի փաստաբան, ում հետ արդեն տեսակցել է:

Առաքելյանը ներկա պահի դրությամբ իր դատավարական իրավունքների խախտման վերաբերյալ դժգոհություններ չի ներկայացրել: Օմբուդսմենն իր լիազորությունների շրջանակներում կքննարկի Տ.Առաքելյանի դիմումը, ինչպես նաև ուշադրության կենտրոնում կպահի քրեական վարույթը` Տիգրան Առաքելյանի դատավարական իրավունքների լիարժեք ապահովման նպատակով:




Լրահոս