Իրանը մտադիր է թարմացնել իր ավիապարկը՝ տարեկան 90 ինքնաթիռ գնելով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի իշխանությունները մտադիր են տարեկան 80-90 ինքնաթիռ գնել Boeing և Airbus խոշոր ընկերություններից՝ երկրի ավիապարկը թարմացնելու ծրագրի շրջանակում. փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով Իրանի քաղավիացիայի կազմակերպության ղեկավար կազմի ներկայացուցիչ Մուհամադ Խադա Կարմիին:

«Իրանը, ընդհանուր առմամբ, կգնի տարեկան մոտ 80-90 ինքնաթիռ՝ իր ավիապարկի թարմացման առաջին փուլի շրջանակում»,- ասել է նա:

Համաձայն ծրագրերի` 3 տարվա ընթացքում Իրանի քաղավիացիայի պարկը կհամալրվի 300 օդանավով։




Լրահոս