Վալերի Պերմյակովն իրեն ամբողջությամբ մեղավոր ճանաչեց (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիի ռուսական ռազմաբազայում  դատավոր Ալեքսանդր Շելդյաևի նախագահությամբ մեկնարկեց  Վալերի Պերմյակովի դասալքության մասով  հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Դատարանը հարգելի համարեց քրեական գործով անցնող վկա Հայկ Խաչատրյանի բացակայությունը՝ ընթերցելով նրա գրությունը, ըստ որի ընտանեկան  խնդիրների պատճառներով չի կարող մասնակցել այսօրվա դատական նիստին:

Ապա մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացությունը, իսկ Վալերի Պերմյակովը հայտարարեց, որ իրեն ամբողջությամբ մեղավոր է ճանաչում:  Նրա պաշտպանը հայտնեց, որ Պերմյակովը հրաժարվում է ցուցմունք տալ և մեղադրողի հարցերին պատասխանել:

Trial in Valery Permyakov's case, in the territory of the Russian military base, took place in Gyumri

Trial in Valery Permyakov's case, in the territory of the Russian military base, took place in Gyumri




Լրահոս