Վալերի Պերմյակովը հոգեպես առողջ է և պիտանի ծառայության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում գտնվող 5-րդ կայազորային ռազմական դատարանում դեռևս շարունակվում է Վալերի Պերմյակովի  գործով դատական նիստը: Նշենք, որ կայազորային դատարանը քննում է դասալքության գործը:

Armlur.am-ի  թղթակիցը դատարանից հայտնում է, որ դատախազը քիչ առաջ հրապարակել է Պերմյակովի գործով եղած ապացույցները: Դատահոգեբուժական, դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացություններից պարզ է դառնում, որ Պերմյակովը հոգեկան առողջության հետ կապված որևէ խնդիր չունի: Ըստ այդ եզրակացությունների, նա  ագրեսիվ վարք կամ թմրանյութերից կախվածություն չունի և պիտանի է ծառայության:

Հավելենք, որ Վալերի Պերմյակովին միայն դասալքության համար սպառնում է մինչև տասը տարի ազատազրկում: Տեղեկություններ կան, որ նրա դատավճիռը կհրապարակվի այսօր:




Լրահոս