Պերմյակովի գործը քննում են աննախադեպ արագությամբ. այսօր կհրապարակվի վճիռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Գյումրիի զինվորական կայազորային դատարանում ընթերցվեց Վալերի Պերմյակովի` դասալքության գործով մեղադրական եզրակացությունը, որը բաղկացած էր 72 էջից:

Armlur.am-ի թղթակիցը դատարանից հայտնում է, որ դատական վիճաբանությունների փուլին պատրաստվելու համար կողմերը 15 րոպե ժամանակ խնդրեցին: Նշենք, որ սա աննախադեպ երևույթ է, քանի որ սովորաբար քրեական գործերի ընթացքում կողմերը երկու շաբաթ ժամանակ են խնդրում:

Հավելենք, որ այս փուլից հետո Պերմյակովն իրավունք ունի հանդես գալու եզրափակիչ խոսքով, իսկ դրանից հետո էլ կհրապարակվի դատավաճիռը:




Լրահոս