Երասխում վթարի հետևանքով կա 9 վիրավոր. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել էր, այսօր առավոտյան Արարատի մարզի Երասխ գյուղում տեղի էր ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար` հրդեհի բռնկումով:

Ներկա պահին դեպքի վայրում աշխատում է Արարատի, Արատաշատի և Վեդու բժշկական կենտրոնների շտապօգնության 5 բրիգադ: Արարատի բժշկական կենտրոն են ուղարկվել լրացուցիչ մասնագիտական խմբեր` մասնավորապես վիրաբույժներ Արատաշատի և Վեդու բժշկական կենտրոններից :

Ժամը 10:00-ի դրությամբ ութը վիրավոր տեղափոխվել է Արարատի ԲԿ, 1-ը` Վեդու ԲԿ: Կա մեկ զոհ: Տուժածներից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Բժշկական ցուցումներից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարությունը կազմակերպել է նրանցից մեկի տեղափոխումը մայրաքաղաքի մասնագիտացած բժշկական կենտրոն:

Մյուս տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն տեղում: Տուժածների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:




Լրահոս