Մադրիդի «Ռեալ»-ը մտադրվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեային ձեռք բերել մինչ ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը, սակայն իր պայմաններով:
Մադրիդյան ակումբը չի ցանկանում 24-ամյա իսպանացու համար վճարել պահանջվող 40 մլն եվրոն և կարող է համբերել կա´մ մինչև օգոստոսի վերջը, երբ անգլիական ակումբը կիջեցնի գումարը, կա´մ էլ կսպասի մինչ հաջորդ ամառ, որպեսզի կարողանա Դե Խեային ձեռք բերել որպես ազատ գործակալ. հայտնում է Marca-ն: