«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանում արձանագրվող օդի աննախադեպ բարձր ջերմաստիճանի պատճառով վերջին մեկ ամսվա ընթացքում էականորեն ավելացել են սրտամկանի ինֆարկտով և զարկերակային ճնշման խնդիրներով սրտաբաններին դիմող հիվանդների քանակը։ Ըստ «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի սրտաբանական, կլինիկայի ղեկավար Մարինա Օրդյանի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմում է 20-30 տոկոս»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։