Այս քայլը համարում եմ մահափորձ իմ դեմ. Րաֆֆի Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը ֆեյբուքահայության հետ հանդիպման ժամանակ ասաց.
” Խստագույնս և առանց որևէ նախապայմանի կամ հետին մտքի դատապարտում եմ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը, և այն համարում եմ մահափորձ իմ դեմ: Ես պահանջում եմ նախագահից, ոստիկանապետից, դատախազից այս հարցի ամբողջական բացահայտում, հրապարակում և լուծում: Սա ուղղված է պետականության, ժողովրդի, ազատ արդար սահմանադրական իրավունքի դեմ: Միայն դատապարտումը բավարար չէ`պետք է լուծում: Հոկտեմբերի 27, մարտի 1, Պարույր Հայրիկյան. այս քայլը համարում եմ մահափորձ իմ դեմ: Ես պատրաստ եմ կանխակալել քարոզարշավը սահմանադրության համաձայն:
Պարույր Հայրիկյանին ցանկանում եմ շուտափույթ ապաքինում և վերադարձ քաղաքական դաշտ”:




Լրահոս