Oրինապահ քաղաքացիներին՝ ծաղկեփնջերով, օրենքը շրջանցողներին՝ ձեռնաշղթաներով. դիմավորում օդանավակայանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, 1981 թ. ծնված Վահան Ա.-ին, որը 2004 թ. հունվարի 10-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի /փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/ 1-ին մասի մեղադրանքով:

 




Լրահոս