Ի՞նչ կապ ունի Սարգսյան-Պուտին հանդիպումը սահմանային լարվածության հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 7-ին Մոսկվայում աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Այստեղ հետաքրքիրն այն է, որ այս հանդիպումը նախատեսված է այն ժամանակաշրջանում, երբ ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ և ԼՂ սահմաններում ագրեսիա է նկատվում: ՌԴ նախագահի հետ հանդիպման մասին հայտարարությունից հետո տեսակետներ հնչեցին, որ նրա այցը կապված է հենց այս լարվածության հետ:

Սակայն Armlur.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ հանդիպումը պայմանավորված չէ սահմանային լարվածությամբ, սակայն չբացառեց, որ հանդիպման ընթացքում այդ հարցն էլ կքննարկվի:

«Նախօրոք պայմանավորված հերթական հանդիպումներից է:  Հիմա, որ համընկնել է  կրակոցների, Ադրբեջանի ագրեսիայի հետ` չհանդիպե՞ն միմյանց»,-նշեց նա:

Բաղդասարյանը հավելեց, որ այսպիսի լարվածությունը մեզ համար առաջին անգամը չէ: «Եղել են ավելի լարված իրավիճակներ: Բնականաբար եթե որևէ երկարաձգում տեսնենք համապատասխան միջոցառումներ կձեռնարկենք: Դրանք ժամանակի ընթացքում լուծումներ կստանան», – եզրափակեց նա:




Լրահոս