Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող քաղաքական ուժերը Հիմնադիր խորհրդարանի գրասենյակում փակ քննարկում էին անցկացնում` հստակեցնելով իրենց հետագա քայլերը:
Քննարկման ավարտից հետո «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջին տարին չէ, որ ասում են` իրենք դեմ են սահմանադրական բարեփոխումներին և պահանջում են իշխանափոխություն:
Անդրադառնալով ՀՀԿ-ականների այն քննադատություններին, որ «Ոչ»-ի շարժումը չի կարող հաջողություններ գրանցել` Մարտիրոսյանը նշեց. «Ես կարծում եմ ճիշտը էմպիրիկ ճանապարհով գնալն է, ժամանակը ցույց կտա»: Մարտիրոսյանը հավելեց նաև, որ ամեն ինչի դեմ պետք է պայքարել մինչ հանրաքվեն, քանի որ դրանք մեր երկրում միշտ կեղծվում են:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան