Չի բացառվում, որ դիմում տամ, էթիկայի հանձնաժողովի նախագահ էլ գնամ. Առաքել Մովսիսյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը վարույթ է ընդունել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հուլիսի 7-ի դիմումը: Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, սպառնացել էր հնարավորության դեպքում գլխատել ու բռնաբարել բոլոր նրանց, ովքեր բացասաբար են արտահայտվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին:

Այդ ամենից հետո Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմել էր ԱԺ՝ հորդորելով պատժել Մովսիսյանին: Այսօր Armlur.am-ի հարցին` ինչ եք մտածում այդ դիմումի մասին, Առաքել Մովսիսյանը նշեց. «Դե երբ որ էթիկայի հանձնաժողովը մի բան որոշի, այդ ժամանակ էլ կիմանաք»:

Մեր հարցին` մասնակցելու եք նիստին, նա ասաց. «Չի բացառվում, որ դիմում տամ, էթիկայի հանձնաժողովի նախագահ էլ գնամ»:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս