Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային, Armlur.am-ին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Արփինե Հովհաննիսյանը կարևորել է Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցությունը, համատեղ իրականացվող ծրագրերի հաջող ընթացքն ու ներկայացրել պրոբացիոն ծառայության ներդրմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, արհեստավարժության և հաշվետվողականության ամրապնդումը» ԵՄ-ԵԽ համատեղ ծրագրին վերաբերող մի շարք հարցեր:

Հայաստանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան շնորհավորել է Արփինե Հովհաննիսյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն հայտնել:
ԵԽ ներկայացուցիչը բարձր է գնահատել ՀՀ արդարադատության նախարարության հետ ակտիվ և արդյունավետ փոխգործակցության ներկայիս մակարդակն ու տեղեկացրել, որ Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն հաստատել է Հայաստանի և ԵԽ-ի միջև 2016-2018թթ. գործողությունների ծրագիրը:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Նատալյա Վուտովային աջակցության համար և վերահաստատել Արդարադատության նախարարություն-Եվրոպայի Խորհուրդ համագործակցության խորացման պատրաստակամությունը:




Լրահոս