ԱՐԱՄԵՆ ՎՐԱԵՐԹԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ shamshyan .com-ը լուր էր տարածել, որ Դիլիջանի ոստիկանության կողմից հայտնաբերված մահվան ելքով վրաերթ կատարողի BMW-ն հաշվառված է երգիչ Արամեի անունով, ինչից հետեւության էր արվել, որ Արամեն կարող է խնդիրների առաջ կանգնել: Ստեղծված իրավիճակի մասին պարզաբանմամբ է հանդես եկել երգչի մենեջեր Արտյոմ Հակոբյանը, որը փաստել է, որ Արամեն ոչ մի կապ չունի մեքենայի հետ. “Չնայած այդ մեքենան նախկինում Արամեին է պատկանել, սակայն նա այն վաճառել է դեռեւս տարիներ առաջ: Խնդիրն այն է, որ ժամանակին անվանափոխություն չի արվել, սակայն Արամեն կապ չունի ո՛չ այդ մարդուն վթարի ենթարկած վարորդի, ո՛չ էլ մեքենայի հետ”: Երգչի պրոդյուսերը նաեւ տեղեկացրել է, որ Արամեին այդ առիթով ոստիկանությունից նույնիսկ չեն զանգահարել:




Լրահոս