ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տարիներ առաջ որպես գործազուրկ գրանցված եմ եղել զբաղվածության ծառայությունում: Որոշ ժամանակ
անց
ինձ
տեղեկացրին,
որ
ինձ
հաշվառումից
հանել
են,
ու
ես
այլեւս
այնտեղ
հաշվառված
չեմ:
Չհասկացա,
թե
ինչու
են
նման
կերպ
վարվել:
Ո՞ր
դեպքում
է
դադարեցվում
գործազուրկի
կարգավիճակը:

Համլետ Կիրակոսյան (43 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Զբաղվածության պետական ծառայությունը
դադարեցնում
է
անձի
գործազուրկի
կարգավիճակը,
եթե
նա.
1) դարձել է զբաղված, բացառությամբ զբաղվածության պետական ծառայության
կողմից
իրականացվող
մասնագիտական
ուսուցման
դասընթացներում,
ժամանակավոր
կամ
վարձատրվող
հասարակական
աշխատանքներում
ընդգրկման
դեպքերի,
2) դարձել է կենսաթոշակառու,
3) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
4) ներկայացված փաստաթղթերում հայտնաբերվել են ոչ հավաստի
տվյալներ,
որոնց
հիման
վրա
տրվել
է
գործազուրկի
կարգավիճակ,
5) անհարգելի պատճառով վեց ամսվա ընթացքում երեք անգամ զբաղվածության պետական ծառայության
հրավերով
չի
ներկայացել
աշխատանքի
տեղավորման
առաջարկություն
ստանալու
համար,
ինչպես
նաեւ
երեք
անգամ
անընդմեջ
հրաժարվել
է
հարմար
աշխատանքի
տեղավորման,
մասնագիտական
ուսուցման
տարբեր
առաջարկություններից,
բացառությամբ
մինչեւ
երեք
տարեկան
երեխա
խնամող
գործազուրկ
ծնողի,
5.1) օրինական ուժի մեջ մտած դատարանի դատավճռով ազատազրկման է դատապարտվել կամ ուղարկվել է հարկադիր բուժման,
6) մահացել է:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ գործող կարգը կետ առ կետ եւ որոշակիորեն ներկայացնում է գործազուրկի
կարգավիճակի
վերանայման
տարբերակները,
այսուհանդերձ,
մեր
ընթերցողի
հարցից
դատելով`
նշված
կետերից
որեւէ
մեկն
իրեն
չի
առնչվում:




Լրահոս