Վարդան Ղուկասյանի կարկատան ասֆալտապատումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2012 թվականին Գյումրիում անձրևային եղանակին թաց գետնի վրա ասֆալտի կարկատաններ էին անում, ինչը “գլխառադ” անվանելը շատ մեղմ կլինի, քանի որ բոլորին էլ հայտնի է, որ ասֆալտը չեն փռում ոչ միայն թաց եղանակին ու հին ասֆալտի վրա կարկատաններ անելով, այլև հին ասֆալտը հիմնովին քանդում են, համապատասխան հիմք ստեղծում նոր ասֆալտի համար: Սա՝ գործի տեխնիկական կարևորությունը: 
Իսկ ֆինանսական մասով կարելի է ենթադրել, որ գումարները հատկացվել են ամբողջական ասֆալտապատման համար, սակայն փոխարենը կարկատան “ասֆալտապատում” է արվել, ինչը ոչ այլ ինչ է, քան փողերի լվացում: 
Իսկ թե ով է լվացողը՝ դժվար չէ կռահել: Այս “բարեխիղճ” “ասֆալտապատումը” տեղի է ունեցել “աստվածապաշտ” և “քրեապաշտ” քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրոք, հատկապես, որ ՀՀԿ-ական քաղաքապետի պաշտոնավարման շրջանի փաստաթղթերի ստուգումների արդյունքում հայտնաբերվել են 440մլն դրամի (մոտ 1մլն դոլար) կեղծ ասֆալտապատում կատարելու մասին վկայող փաստեր, և նույնիսկ քրեական գործ է հարուցվել: 
Ահա թե ինչ փողերի չնչին մասով էր “աստվածավախ” Վարդանիկը “բարեգործություններ” անում, եկեղեցիների համար մոմ էր գնում: Չենք կարծում, որ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման շրջանում այս ամենը խիստ անհայտ կարող էր լինել, պարզապես անհասկանալի է, թե որտեղ էին մինչ այս ՀՀ գլխավոր դատախազությունը, ոստիկանությունը, իրավապահ մարմինները և վերահսկող մյուս կառույցները: Պարզապես այն ժամանակ Ղուկասյանը “գծի մեջ” էր, ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ին ծառայություններ էր մատուցում: Իսկ հիմա “գծերից ընկել է”, դրա համար էլ արդեն ջրի երես են հանել նրա մութ գործերը: Ի վերջո, պետք է ցույց տան, որ աշխատում են, չէ՞:
Լուսանակրը՝ ֆեյսբուք սոցիալական ցանցից




Լրահոս