Նախօրեին հայտնի դարձավ կաթոլիկների նոր 266-րդ հովվապետի անունը` Բուենոս Այրեսի կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիո: Նա 76 տարեկան է:
Ընտրվելուց հետո, Հռոմի նոր Պապը սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից հրապարակում հավաքվածներին` այսպես է դիմել “Քույրեր եւ եղբայրներ, բարի երեկո”:
Բերգոգլիոն ծնվել է 1936թ. Բուենոս Այրեսում, իտալական ծագումով երկաթուղային աշխատողի ընտանիքում: Նա հոգեւորական է ձեռնադրվել 1969 թ-ին, որից հետո շարունակել է ուսումը հոգեւոր ճեմարանում` դառնալով աստվածաբանության պրոֆեսոր, իսկ հետո` ճեմարանի ռեկտոր: Նա դոկտորական դիսերտացիան պաշտպանել է Գերմանիայում, որից հետո շարունակել է հոգեւոր ծառայությունը Արգենտինայում: 2001թ-ին Հովհաննես -Պողոս Երկրոդ Պապի կողմից նա կարդինալ է ձեռնադրվել:
Հռոմի նորընտիր պապ Խորխե Մարիո Բերգոլիանոն 2006-ին Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: