Այսօր՝ մարտի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի բնակիչ, 19-ամյա Տիգրան Մնացականյանը, վարելով “ԲՄՎ 330 T” մակնիշի 15 TM 155 համարանիշի ավտոմեքենան, Հանրապետության հրապարակից դեպի Նալբանդյան փողոց բարձրանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի հանդիպակաց հատված, բախվել սանդուղքին և հայտնվել Հանրապետության հրապարակի շատրվանների դիմաց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել: Հավաքվածները պատմում էին, որ վթարի պատճառը եղել է այն, որ վարորդը “ԲՄՎ”-ն վարում էր մեծ արագությամբ և չի կարողացել կառավարել ավտոմեքենան, իսկ մի քանիսն էլ պատմում էին, թե ջուր է եղել նշված հատվածում, իսկ վարորդը մեծ արագությամբ սլանալու ժամանակ չի կարողացել շրջանցել գոյացած ջուրը, և տեղի է ունեցել վթարը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի