Մարմնական վնասվածք հասցնելու համար հետախուզվողին գտել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 14-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Բյուրեղավան քաղաքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 36-ամյա Հրահատ Հ.-ին, որը հունվարի 21-ից ՌԴ Խակասիայի Հանրապետության Չեռնոգորսկի իրավապահների կողմից հետախուզվում էր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ Հրահատ Հ.-ի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:




Լրահոս