ՀՀ ՊՆ N զորամասի տանկային վաշտի հրամանատար, կոչումով կապիտան Արման Բալայանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ և դատապարվել ազատազրկման 2 տարի ժամկետով:
Ըստ քրեական գործի նյութերի՝ 2012թ. դեկտեմբերի 22-ին, կոչումով կապիտան Արման Բալայանը ժամկետային զինծառայող Մասիս Շիրոյանի ինքնությունը և ստորաբաժանումը պարզելու ժամանակ, վերջինիս կողմից այդ կապակցությամբ սահմանված կարգով չներկայանալու պատճառով, վիճաբանել է նրա հետ և մեկ անգամ ձեռքով հարվածել է Մ. Շիրոյանի դեմքին և մեկ անգամ էլ ձախ ականջին:
Մինչ դատաքննությունը՝ ամբաստանյալ Ա. Բալայանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել և միջնորդել է դատաքննություն անցկացնել արագացված կարգով:
Դատարանի դատավճռով Արման Բալայանի նկատմամբ կիրառված խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը կմնա անփոփոխ, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ որպես պատժի սկիզբ կհաշվվի փաստացի կալանքի վերցնելու օրվանից:
“Փաստինֆո”