Երևանում ընթանում է ԱՊՀ երկրների առեւտրա-արդյունաբերական պալատների ղեկավարների նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, բացվել է ԱՊՀ անդամ-պետությունների առեւտրա-արդյունաբերական պալատների ղեկավարների խորհրդի նիստը, որի թեման է. «ԱՊՀ անդամ-պետությունների առեւտրա-արդյունաբերական պալատների փոխգործակցության մեծացումը՝ համաշխարհային տնտեսական անկայունության պայմաններում»:

Նիստի օրակագում է նաեւ օտարերկրյա քաղաքացիների թեստավորումը, որոնց ցանկանում են աշխատանք գտնել Ռուսաստանում:

Նիստի ժամանակ կքննարկվեն նաեւ ԱՊՀ երկրների առեւտրա-արդյունաբերական պալատների համագործակցությունը «Էլեկտրոնակային առեւտուր» համակարգում, մտավոր սեփականության ոլորտում իրավատերերի իրավունքների (ապրանքանիշներ եւ արտադրական նմուշներ) ստեղծումն ու պաշտպանությունը:

Նիստի արդյունքում կհաստատվի ցուցահանդեսների շարքը, որոնք անցկացվելու են 2016 թվականին՝ ԱՊՀ անդամ-պետությունների առեւտրա-արդյունաբերական պալատների խեղավարների խորհրդի գլխավորությամբ:




Լրահոս