Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը բացառում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի նոր ստեղծվելիք կուսակցության առաջին դեմքը լինելը: Ինչպես հայտնի է` Աբրահամյանը երկքաղաքացի է և ըստ օրենքի, կարող է կուսկացություն հիմնել, սակայն պատգամավոր կամ վարչապետ դառնալ չի կարող:
Արամ Սարգսյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքն արդեն իսկ Դեմոկրատական կուսակցության նախագահն է և չի կարող ուրիշ կուսակցության ղեկավար դառնալ:
Նրա խոսքով` Արա Աբրահամյանին ոչ մի օրենք չի խանգարում կուսակցության ձևավորման գործընթաց սկսել, քանի որ չի հայտարարել պատգամավոր դառնալու կամ այլ պաշտոն զբաղեցնելու ցանկության մասին:
Զրույցի այլ մանրամասներ` Armlur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան