ԵՄ-ն պլանավորում է հոկտեմբերի 18-ին պաշտոնապես հայտարարել Իրանի հանդեպ կիրառված պատժամիջոցների չեղյալ հայտարարման մասին: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ն` հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներում սեփական աղբյուրին:
Պարզաբանվում է, որ սույն որոշումը կարող է ուժի մեջ մտնել 2015 թ վերջին, երբ ՄԱԳԱՏԵ-ն հաստատել է Իրանի կողմից համաձայնագրի պայմանների կատարումը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իրանի խորհրդարանը հավանության է արժանացրել օրենքի նախագիծը, որը թույլ կտա կառավարությանը կատարել միջուկային համաձայնագրի պայմանները, որը ձեռք է բերվել «վեցնյակի» անդամ երկրների հետ:
Մինչ այդ օրենքում ասվում է, որ Իրանի իշխանությունները կարող են հրաժարվել համաձայնագրից, եթե Թեհրանի հանդեպ կիրառված պատժամիջոցները չեղյալ չհայտարարվեն: