«Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքապետի ընտրություններում էլ հաջողություններ չի ունենա, քանի որ նրա կուսակցության` «Ժառանգության» ցուցակում հանրությանն անծանոթ մարդիկ են»։
Մանվել Բադեյան «Առավոտ»
Շատ հետաքրքիր է, իսկ երբ, օրինակ, Ավանում պատգամավորի ընտրությունների ժամանակ Մանվել Բադեյանի կուսակից Տարոն Մարգարյանը ներկայացրեց իր աներձագի թեկնածությունը, որքանո՞վ էր աներձագը հանրությանը ծանոթ։ Ո՞վ էր ընդհանրապես լսել Ռոբերտ Սարգսյան անունը։ Բայց արի՛ ու տես, որ դարձրին պատգամավոր: Կարեւորն այստեղ ինչ-որ մեկի աներձագը կամ փեսան լինելն է։ Հիմա «Ժառանգություն»-ը մեղավո՞ր է, որ իր կազմում աներձագներ ու տեգոր որդիներ չկան։ Իհարկե, ՀՀԿ-ական Մ. Բադեյանն այստեղ փաստում է դառը ճշմարտությունը, որ մեր երկրում ազգակցական կապեր ու իշխանական բարեհաճություն չունեցող մարդիկ որեւէ շանս չունեն։