ՎՏԱՆԳՎԱԾ ԹՈՇԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանը, ըստ «Պանորամա»-ի, հրաժարականի դիմում է ներկայացրել: Պատճառը նրա ոչ արդար դատական ակտերի քանակն է: Պարզվում է՝ Տիգրան Սահակյանի գործերը դատարանում արդեն մի քանի ամիս է, ինչ լավ չեն, եւ դատարանում ենթադրում են, որ Սահակյանը հրաժարականի դիմում է գրել, որպեսզի նրան չազատեն աշխատանքից, ու ինքը կարողանա թոշակ ստանալ:
Հիշեցնենք, որ Սահակյանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր է 2000 թվականից: Մինչ այդ որպես դատավոր աշխատել է ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում: Ըստ Վճռաբեկ դատարանի պաշտոնական կայքէջի՝ ունի իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
ՀՀ դատական դեպարտամենտի լրատվական ծառայությունից ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել են տեղեկությունը: Արդարադատության խորհրդի նիստերը գաղտնի են, ու դրանցում քննարկված հարցերը` ոչ հրապարակային:




Լրահոս