ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ` ԳՐՈՂ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի  Ջեսիկա Ալբան գիրք է գրել, որն արդեն հանվել է վաճառքի: Դերասանուհու հեղինակած գիրքը` «Ազնիվ կյանք», առողջ սնվելու, սեփական անձին բավականաչափ ուշադրություն դարձնելու եւ ֆիթնեսի մասին է: Ի դեպ, Ջեսիկան մեծ ուշադրություն է դարձնում բնական ծագում ունեցող  ամեն ինչին, այդ իսկ պատճառով էլ անցած տարի ստեղծեց «The Honest Company» ընկերությունը, որը զբաղվում է ոչ տոքսիկ տնային ապրանքների արտադրությամբ: Դերասանուհին նպատակ ունի նաեւ մոտ ապագայում թողարկել բացառապես բնական հումքով կոսմետիկա:




Լրահոս