ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Լա Քրեսենթա-Մոնթրոզե շրջանում թմրանյութ օգտագործելու կասկածանքով ձերբակալվել են հայ ամուսիններ: Ոստիկանները մգեցված ապակիների պատճառով կանգնեցրել են 34-ամյա Սեւակ Մեսրոպյանի ավտոմեքենան: Մեսրոպյանն իրավապահներին պատմել է, որ ինքը հանցավոր խմբավորման անդամ է եղել, գողության համար ձերբակալվել է եւ վերջերս է պայմանական վաղաժամ ազատ արձակվել: Ավտոմեքենայի խուզարկության ժամանակ ոստիկանները մետամֆետամին տեսակի թմրադեղ են հայտնաբերել եւ մի լուսանկար, որում Մեսրոպյանը պատկերված է հրացանը ձեռքին: Ոստիկանները խուզարկել են նրա տունը եւ հայտնաբերել դեղատոմսեր, որոնցով Սոֆի Մաչանջյանի անունով վիկոդին տեսակի ուժեղ ցավազրկող է դուրս գրվել: Իրավապահները կապ էին հաստատել դեղատոմսի վրա նշված բժշկի հետ, որն ասել էր, որ նման դեղատոմսեր դուրս չի գրել Մաչանջյանի համար: Ամուսինները ձերբակալվել են:
ԹՄՐԱՄՈԼ ՀԱՅ ԱՄՈՒՍԻՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ