Հրապարակ. Գեներալ Մանվելի որդին կարող է Արմավիրի մարզպետ դառնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակ”-ի տեղեկություններով, այս օրերին ակտիվ քննարկվում է Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի ղեկավար Կարեն Գրիգորյանին Արմավիրի մարզպետ նշանակելու հարցը: Կարեն Գրիգորյանը պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է: 2008-ին` ՀՀ նախագահի ընտրությանը, Լևոն Տեր-Պեւորոսյանին սատարած Մանվել Գրիգորյանը, ինչի արդյունքում նրան պաշտոնաթող արեցին պաշտպանության փոխնախարարի պաշտոնից, 5 տարի անց պատգամավոր դարձավ ՀՀԿ համամասնական ցուցակով: Փետրվարի 18-ի ընտրությունում Արմավիրի մարզում Սերժ Սարգսյանը ստացել է 67 հազար 630 ձայն, Րաֆֆի Հովհաննիսյանը` 52 հազար 880: Սակայն Արմավիր և Էջմիածին քաղաքներում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Միայն Մեծամոր քաղաքում է հաղթել Սերժ Սարգսյանը: Գյուղերում արդյունքները տարբեր են: Թերթի տեղեկություններով, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Մարտի ութի առիթով մարզի ուսուցչուհիներին հրավիրել է ռեստորան և ասել, որ ընտրության արդյունքները գոհացուցիչ են: Այս մասին տեղեկացրել են ընտրությունների արդյունքներից բնավ ոչ գոհ Սերժ Սարգսյանին, և նա բարկացել է: Լուրեր կային, որ ընտրության արդյունքներից հետո Կարեն Գրիգորյանը որոշել է հրաժարական տալ, սակայն հայրը սեփական օրինակով համոզել է, որ ամենաբարդ վիճակից էլ ելք կա, և կարելի է Սերժ Սարգսյանի հետ լեզու գտնել: Շուտով կերևա, թե ով է ավելի լավ լեզու գտել նախագահի հետ:




Լրահոս