Ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների` Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ն իրենց համամասնական ցուցակներում ընդգրկված թեկնածուներից պահանջել են միանգամից երկու դիմում գրել` մեկն առաջադրվելու, մյուսը հրաժարականի մասին: Այդպիսով` առաջնային տեղերում հայտնված հանրային հեղինակություն ունեցող որոշ գործիչների օգտագործելու են որպես ցուցակի “զարդարանք”, սակայն ընտրություններից հետո գզրոցներից հանելու են նրանց երկրորդ դիմումներ և որոշակի փոխհատուցման դիմաց առաջարկելու են ինքնաբացարկ հայտնել: Ի դեպ, այս գործելաոճը նորություն չէ, այն բազմիցս կիրառվել է խորհրդարանական ընտրությունների ընթացքում: Ամենավերջին օրինակը ՀՀԿ համամասնական ցուցակի 110-րդ տեղում հայտնված Հովհաննես Սահակյանն է, որը բազում ինքնաբացարկների արդյունքում հայտնվեց Աժ-ում: Թերթը նշում է, որ ԲՀԿ ցուցակի 42-րդ` ոչ խոստումնալից հորիզոնականում ներկայացված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը` Իրինա Քոչարյանը: Ու չի բացառվում, որ նա ևս մանդատ ստանա:
Շարունակությունը` “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում