Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտնել է, որ մոտ ժամանակներս Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կսկսի երկրում «արմատական և հրատապ բարեփոխումները», գրում է Lenta.ru-ն:
Այս մասին Սաակաշվիլին հայտարարել է Մադրիդում Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովի շրջանակներում իր ելույթի ժամանակ:
«Մեզ մեծ փոփոխություններ են սպասվում»,-ընդգծել է Օդեսայի նահանգապետը:
Նշվում է, որ Ուկրաինայի տնտեսական բարեփոխումների փաթեթը, որը մշակվել է Սաակաշվիլիի թիմի կողմից, ներկայացվել է Կիևի էկոնոմիկայի դպրոցում: