««Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն» հկ-ն դիմել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով` խնդրելով քննության առնել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի վարքագիծը: Պատճառն այն է, որ 17/5 ընտրական տեղամասում քվեատուփի լցոնում է եղել, իսկ ՀՔԾ-ում սույն գործով հարուցվել է քրեական գործ: Առերեսման ժամանակ գործով վկա Նարինե Էսմաելին Անդրանիկ Միրզոյանը, բարձրաձայն գոռգոռալով, վկայի եւ նրա ներկայացուցչի նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելով, արգելել է ձայնագրություն կատարել: Ավելին, քննիչներից մեկին էլ կարգադրել է, որ ձայնագրիչը նետի զուգարանը: Մեկնաբանելով կատարվածը՝ Միրզոյանն ասաց. «Ի՞նչ ասեմ… Լավ են արել՝ բողոքել են, մնացածը գրավոր կպատասխանեմ»:
ԼԱՎ ԵՆ ԱՐԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ