Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն մկանային վնասվածք է ստացել և շարքից դուրս մնացել մի քանի շաբաթով: Այդ մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
«Այսօր Ֆալկաոն մկանային վնասվածք է ստացել: Մի քանի շաբաթ նա դուրս չի գա խաղադաշտ»,- նշել է Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում հարձակվողն 9 հանդիպում է անցկացրել «Չելսի»-ի կազմում և 1 գոլ խփել: