Ստեփանակերտում նոր բնակելի թաղամաս է կառուցվում. ԼՂ նախագահը շինհրապարակում էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին այցելել է ԼՂՀ Պաշտպանության բանակի սպաների համար մայրաքաղաք Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող նոր բնակելի թաղամաս եւ տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Պաշտպանության բանակի զինծառայողների սոցիալական եւ կենցաղային հիմնախնդիրների լուծումը եղել է եւ կմնա պետության առաջնային խնդիրներից մեկը՝ հավելելով, որ այս ուղղությամբ ծրագրերի իրականացումը կլինի շարունակական:

Նախագահ Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել թաղամասի կառուցման վերջնական փուլում շինարարության բարձր որակի եւ տեմպերի պահպանման ուղղությամբ:

Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս