Իրաքյան քրդերը Թուրքիա նավթ տեղափոխող մեքենաներն իրենցն են անվանել, որոնք ՌԴ ՊՆ-ն վերագրել էր իսլամիստներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից ներկայացրած լուսանկարները կապ չունեն «Իսլամական պետության» հետ: Այս մասին հայտարարել են չճանաչված Իրաքյան Քրդստանում՝ իրենցը անվանելով Թուրքիա նավթ տեղափոխող մեքենաները, փոխանցում է Rbc.ru-ն:

«Բնական պաշարների մեր նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ հարյուրավոր մեքենաներ նավթ են տեղափոխում Քրդստանից Թուրքիա»,-հայտարարել է Իրաքյան Քրդստանի խորհրդարանի էներգետիկայի կոմիտեի ղեկավարը, որի խոսքն է մեջբերում Daily Sabah-ը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի մեկնաբանությունները հիմնված չեն հավաստի աղբյուրների վրա:

Ինչպես ավելի վաղ հաղորդվում է, հատուկ ճեպազրույցի ընթացքում ՌԴ ՊՆ-ն նոր տվյալներ է ներկայացվել և նոր տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրված են ահաբեկիչների նավթային կառույցների ուղղությամբ հասցված ավիահարվածները:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս