Կառավարությանը մոտ կանգնած “ՀԺ”-ի աղբյուրները հայտնում են, որ արդեն հստակ որոշված է, որ “Արմավիա” ավիաընկերության սնանկացումից հետո Հայաստանում միայն մեկ ազգային ավիափոխադրող չի լինելու: Կլինեն 2-3 ընկերություններ, որոնք նման գործառույթ կիրականացնեն: Անուններ, սակայն, առայժմ հայտնի չեն, քանի որ դեռ քննարկումներ ու բանակցություններ են ընթանում այդ ուղղությամբ: Նույն աղբյուրները փոխանցում են նաև, որ տվյալ պարագայում որոշակի խնդիր կա. քանի որ շուկան մեծ չէ և մասնավորապես ռուսական ավիափոխադրողների հետ մրցակցության հարց կա, այժմ որոշակի ռազմավարություն է մշակվում: Ու թեև պետական բաժնեմասով ավիաընկերություն մեր երկրում գոնե առաջիկայում չի լինելու, բայց մեխանիզմներ են մշակվում նաև, որպեսզի որոշակի խնդիրների դեպքում պետությունը այդ մի քանի ավիաընկերությունների աշխատանքին միջամտելու հնարավորություն ունենա: Թերթի հիշեցմամբ` կառավարության և “Արմավիայի” միջև կնքված պայմանագրի ժամկետը ավարտվել է ապրիլի 22-ին:
ՀԺ. Արմավիայի փոխարեն՝ 2-3 ավիափոխադրողնե՞ր
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ