ՀՀ նախագահի նստավայրում հյուրասիրությունների համար գնումներն իրականացվում են Երևանի ամենաթանկ սուպերմարկետներից մեկից` “ՍԱՍ”-ից: “Ժողովուրդ”-ը պարզել է, որ այս տարվա ընթացքում ՀՀ նախագահի նստավայրը “ՍԱՍ”-ից իրականացրել է մոտ 129 հազար դրամի գնում:
Իհարկե, թիվն առանձնապես մեծ չէ, այստեղ կարևորը երևույթն է: Փաստորեն, նախագահականում հաճելին համատեղում են օգտակարի հետ. և սնվում են, և “ձեռքի հետ” լավություն անում Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, գեներալ Վաչիկ Ղազարյանի ընկերոջը` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին: Հենց նրան է պատկանում “ՍԱՍ” սուպերմարկետների ցանցը:
Թեև մյուս կողմից էլ հարկ է նկատել, որ բոլոր սուպերմարկետները Հայաստանում պատկանում են Սերժ Սարգսյանի մտերիմներին, ու որտեղից էլ նախագահականը գնումներ կատարի, միեւնույն է, այդպես օգնելու է որեւէ մեկին: Տվյալ դեպքում, փաստորեն, ՍԱՍ-ի Արտակի բախտն է բերել: