Ավետիսյանների գործով դատական նիստը շարունակվում է: Միջնորդություն էր ներկայացվել, որ նիստին ներկա Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինծառայողներին դուրս բերեին նիստից:
ՀՔԱ վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, որը ներկայացնում է սպանված Ավետիսյանների իրավահաջորդի շահերը, հետաքրքրվել է դատավոր Հարություն Մովսիսյանից, թե ինչու են դատարանի դահլիճում ներկա ռուսական զինվորական համազգեստով զինվորներ:
Սաքունցը նշեց, որ ռուս զինվորականներն իրավունք չունեն գտնվել դատարանում և նշեց, որ այդպես խախտվում է օրենսդրությունը: Սակայն դատարանը որոշում կայացրեց, որ զինվորականները մնան նիստերի դահլիճում:
Դատավորը պարզաբանեց, որ նրանք մասնակցություն չունեն դատական պրոցեսին, պարզապես Վալերի Պերմյակովը ռուսական զինվորական դատարանի կողմից դատապարտված է, և ռուս 2 զինվորականները այդ պատճառով են կանգնած Պերմյակովի խցի երկու կողմերում: