Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հունվարի 5-ին այցելել է Հադրութի շրջանի Թաղասեր գյուղ եւ հանդիպել համայնքի բնակիչների հետ:
Քննարկվել են գյուղում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից ArmLur.am-ը տեղեկանում է, որ նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարիմինների ղեկավարներին` քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: