Աբրամովիչը մտադիր է 500 մլն ֆունտ ծախսել նոր մարզադաշտի կառուցման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսի»-ն մտադիր է նոր մարզադաշտ կառուցել առաջիկա 3 տարիների ընթացքում: Մարզադաշտը 60 հազար հանդիսատես կտեղավորի՝ ներկայիս 41 հազարի փոխարեն:

Ռոման Աբրամովիչը պատրաստ է շուրջ 500 մլն ֆունտ ծախսել նոր մարզադաշտի կառուցման համար: Բիզնեսմենը ճարտարապետներ է հրավիրել Շվեյցարիայից:

«Չելսի»-ի նոր մարզադաշտը եռահարկ կլինի, այստեղ կլինեն նաև ակումբի խանութը, թանգարանը, զանազան ռեստորաններ և սրճարաններ: Իսկ շինարարական աշխատանքները կսկսվեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:




Լրահոս