«Զինված հանցախմբի» ազատ արձակված անդամների թիվը հասավ 5-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ և ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից, ըստ ԱԱԾ հայտարարության, «վնասազերծված զինված հանցախմբի անդամ» համարվող Լիլիթ Թորոսյանը, Հայկ և Հրանտ Վարդանյաններ եղբայրներն ազատ են արձակվել:

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Նելլի Մինասյանն ու Սրբուհի Այվազյանը ևս ստորագրությամբ ազատ են արձակվել: Նրանց պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանն ու Սամվել Ջաղինյանը հաստատեցին մեր տեղեկությունը:

Նշենք, որ որոշ «անդամների», այդ թվում` պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 2 ամսով: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ հատուկ ջոկատայինները Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի առանձնատներից մեկից վնասազերծել են զինված հանցավոր խումբ:

ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ խումբը նպատակ ուներ Հայաստանում մի շարք ծանր հանցանքներ իրականացնել: Թե քանի անդամ ունի խումբը՝ դժվար է ասել, քանի որ գնալով նոր մարդիկ են ավելանում, այդ թվում՝ ազատամարտիկներ, հասարակական-քաղաքական գործիչներ:




Լրահոս