Օրենքը չի գործում, որովհետև գործում ներգրավված են աշխարհիկ և հոգևոր բարձրաստիճան պաշտոնյաներ. Փայլակ Հայրապետյան. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Օֆշորի հայտնի գործով սնանկացած գործարար Փայլակ Հայրապետյանը, հույսը կտրելով դատական ճանապարհով արդարադատության հասնելուց, դիմում է Սերժ Սարգսյանին՝ համարելով, որ այս հարցը քաղաքական հարց է, վերաբերում է երկրի հեղինակությանը, եւ իրեն այլեւս չի հետաքրքրում գործով մեղադրյալ Աշոտ Սուքիասյանը պատասխանատվության կենթարկվի, թե ոչ:

Հայրապետյանը պահանջում է, որպեսզի Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ներկա լինեն նաեւ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ «Ամերիաբանկի» պատասխանատուները: Այլապես, գործարարի խոսքով, իր հետ կատարվածն անմիջականորեն ազդում է երկրի հեղինակության վրա եւ հաջորդիվ, այն 1-2 ներդրողները, որոնց կառավարությունը ճրագով է փնտրում-գտնում, նրանք էլ չեն գա Հայաստան:

Հայրապետյանն առ այսօր էլ պնդում է, որ իրեն միտումնավոր սնանկացնելու ծրագիր է եղել, բայց ինքն օրինական ճանապարհով չի կարողանում արդյունքի հասնել, որովհետեւ օրենքը չի գործում: Իսկ օրենքը չի գործում, որովհետեւ գործում ներգրավված են աշխարհիկ եւ հոգեւոր բարձրաստիճան պաշտոնյաներ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս