Երբ պարզ կլինի դպրոցներում երեխաները սուր-շնչառական հիվանդություններով վարակվել են, թե ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ձմեռային արձակուրդներն այս տարի սովորականից երկար տևեցին: Դասերն արդեն վերսկսվել են, ուսումնական տարին շարունակվում է, երեխաները հաճախում են դպրոց, սակայն հաճախելիությունը սպասվածից քիչ է:

Հնարավոր պատճառներից մեկը, թերևս, հանրապետության ողջ տարածքում տարեսկզբից սուր-շնչառական վարակների տարածվելն է: Շատերը տառապում են հիվանդությամբ, մի մասն էլ կանխարգելիչ նպատակներով գերադասում է երեխաներին դպրոց չուղարկել:

Արդյոք այս մի քանի օրերի ընթացքում հիվանդության դեպքերը և բուժհաստատություններ դիմած անձանց թիվը շատացե՞լ են, թե՞ ոչ, ArmLur.am-ը փորձեց պարզել ՀՀ առողջապահության նախարարությունից:

Այստեղից պարզաբանեցին, որ ամբողջական պատկերը հայտնի կլինի միայն 2-5 օրվա ընթացքում: Բանն այն է, որ վարակը գաղտնի շրջան ունի և իրեն զգացնել է տալիս միայն առավելագույն 1 շաբաթվա ընթացքում:

Այնպես, որ մյուս շաբաթ արդեն հայտնի կլինի՝ արդյո՞ք հիվանդության տարածման վտանգը հանրապետությունում անցել է, թե ոչ, և որքանով էր ճիշտ դասերը վերսկսելու որոշում կայացնելը:




Լրահոս