«Պրայմ Քրայմի» փոխանցմամբ՝ Պերմսկի շրջանի №11 ուղղիչ կալանավայրում հայտնաբերվել է դատապարտյալ Մաքսիմ Նովիկովի դին՝ կախված վիճակում: Նա պատիժ էր կրում թմրանյութի ապօրինի իրացման մեղադրաքնով: Մահացածը քրեական աշխարհում առավել հայտնի էր որպես «օրենքով գող»՝ Մաքս Պիոներ մականվամբ:
Պիոները թագադրվել է 2014 թվականի սեպտեմբերի 11-ին Թուրքիայում տեղի ունեցած «սխոդկայի» ժամանակ, որին մասնակցում էին Վոլոդյա Բլոնդինը, Լյոխա Զաբավան, Ժորա Տաշքենտսկին, Վովա Պուխլին, Օլեգ Ցիրկաչը և այլք: Պենզյակովների շրջանից նոր «օրենքով գողի» ի հայտ գալը Պիոների ծննդավայրում շատերին էր ոգևորել: Տեղամասային ոստիկանությունում, բնականաբար, քրեական կադր ունենալը զայրույթի տեղիք էր տվել, և թագադրման հաջորդ իսկ տարվա փետրվարի 15-ին նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց: Եվ արդեն 7 ամիս անց դատարանը երեքուկես տարով նրան մեկուսարան ուղարկեց, որտեղ նա պետք է պատիժ կրեր խիստ ռեժիմով:
Գործակալության տվյալներով՝ նախկինում նույն մեկուսարանում Պիոները մեկ անգամ ևս փորձել էր վերջ տալ կյանքին՝ սուր գործիքով կտրելով որովայնը: Այդ անգամ նրան հաջողվել էր փրկվել: Միակ մարդը՝ մեկուսարանից դուրս, ում հետ նա շփվում էր մինչև վերջին օրերը, նրա փաստաբանն էր: Ասում են՝ Պիոները կյանքի վերջին պահերին անընդհատ կրկնում էր. «Ես «օրենքով գող» էլ կմեռնեմ»: Ով կամ ինչը նրան խանգարեց այդպիսին ապրել մինչև խոր ծերություն, դեռևս հայտնի չէ, սակայն, կարծես, մնալ «օրենքով գողի» կարգավիճակում հե՛նց ճաղերի հետևում արդեն սխրագործության է վերածվում:
Այստեղ ուղիղ կապ են տեսնում լեգենդար Վասյա Բրիլիանտի միջև, որին 30 տարի առաջ կախված գտան մեկուսարանում: Իր ժամանակների «գողերի» շրջանում, հնարավոր է, նա այնքան էլ աչքի չէր ընկնում իր գործունեությամբ, այդուհանդերձ, կասկածից վեր է՝ առավել հայտնիների և հարգվածների շրջանում մեծ ճանաչում էր վայելում: Թերևս, «գողական աշխարհի սրբապատկեր» Նովիկովին դարձրել է վախճանը փշալարերի հետևում:
Մերօրյա «գողական աշխարհին», անտարակույս, պետք են իր հերոսները: Պատերազմը, որը գողերը մեկը մյուսի նկատմամբ են տանում, հերոսներ չեն «ծնել»… այլ միայն ստահակների և սրիկաների: Իրական հերոսները ծնվում են գաղափարական մարտերի դաշտում: Հազիվ թե, այսօր դրա դերի համար համապատասխան մեկը գտնվի ավելի արժան, քան Պիոներն էր:
Մաքսիմ Նովիկովը 36 տարեկան էր…