Ջոն Քերին սպառնացել է զորքեր մտցնել Սիրիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Orient TV հեռուստաալիքի հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է ցամաքային զորքեր մտցնել Սիրիա, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Նրա խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ, եթե սիրիական կառավարական բանակը խախտի հրադադարի ռեժիմը: Եվ եթե Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չիրականացնի իր պարտականությունները, Միացյալ Նահանգները կարող է ցամաքային զորքեր մտցնել Սիրիայի տարածք:

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր պաշտոնական ելույթներում մշտապես բացառում է, որ ԱՄՆ-ն կարող է զորքեր մտցնել Սիրիա:

Հիշեցնենք, որ Մյունխենում Սիրիայի հարցով բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել, որը, սակայն, չի անդրադառնա ԻՊ ջիհադիստների և այլ զինված խմբավորումների վրա:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս